Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման ջանքերը։
Նախագահներն ընդգծել են Վիեննայի բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, որոնք նվիրված էն եղել Սիրիայում տիրող իրավիճակին և հաստատել են այն փաստը, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները մեծացրել են հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը։
Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել և ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններ սկսել։ Օբաման Ռուսաստանին կոչ է արել ավելի շատ կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։ Օբամայի և Պուտինի զրույցը տևել է մոտ 20 րոպե։










































