«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները հերթական քարոզչական հանդիպումները անցկացրին Իջևան և Դիլիջան քաղաքներում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով՝ վերջին օրերի մարզային հանդիպումները նշեց. «Մարզերում «Ոչ»-ը միանշանակ է, իշխանությունների նկատմամբ որևէ վստահություն չկա և բոլորն էլ տեղյակ են, որ Սահմանադրական փոփոխությունները իրականացվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Իշխանությունը մանկապարտեզներից սկսած օգտագործում է իր վարչական ռեսուրսները, բայց մի խնդիր կա, որ կարողանանք հասարակությանը նիրհից դուրս բերել»:
Արմեն Մարտիրասյանը հուսով է, որ ընդդիմությունը կմիավորվի ու նրանք կհասնեն հաջողության:




































