ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի շուրջ Վիեննայի բանակցություններին մասնակցող երկրներին կոչ է անում հաղթահարել դիրքորոշումներում տարաձայնությունները, որպեսզի հնարավորինս շուտ այդ երկրում հրադադարի ռեժիմ հայտարարվի, գրում է RIA Novosti-ն:
«Ես մասնակիցներին կոչ եմ անում հաղթահարել տարաձայնությունները, որպեսզի նրանք կարողանան մոտեցնել համընդհանուր հրադադարը, պայքարել ահաբեկչության դեմ և զբաղվել սահմանադրության հարցերով»,- հայտարարել է նա Անթալիայում մամլո ասուլիսի ժամանակ:










































