Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարում պետք է հարվածներ հասցնել բոլոր ուժերին և օբյեկտներին, որոնց վրա հիմնվում է այդ խմբավորման զորությունը: Այս մասին նա ասել է Journal Du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում:
«Ահաբեկիչները Ֆրանսիային հարված են հասցրել, որը պետք է դիտարկվի որպես պատերազմի ակտ: ԴԱԻՇ-ն իրենից ներկայացնում իսկական ահաբեկչական բանակ, և մենք պետք է նրա դեմ անդադար պատերազմ վարենք` ամենուր գործելով»,- ասել է նախարարը:
Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է, որ այս շաբաթ Ֆրանսիայի ինքնաթիռները ռմբակոծել են ԴԱԻՇ-ի մարզական ճամբարները և ծայրահեղականների վերահսկողության տակ գտնվող նավթային օբյեկտներին: Նախարարն ընդգծել է, որ «հարվածներ պետք է հասցնել բոլոր ուժերին և օբյեկտներին, որոնց վրա հիմնվում է այդ խմբավորման զորությունը»:
Նա նշել է, որ հայտնի էր, որ «հարյուրավոր բեռնատարներ ամեն օր ժամանել են նավթ բաժանող տերմինալների մոտ, նավթ տեղափոխելու համար, քանի որ առևտուրն այդ իսլամիստական խմբավորման ֆինանսավորման աղբյուրն է»:
«Նմանատիպ այլ կենտրոններ ևս գոյություն ունեն, և Ֆրանսիան կշարունակի հարվածել դրանց»,- ընդգծել է նա:











































