Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը և պաղեստինյան ռազմականացված իսլամիստական «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը դատապարտել են Փարիզում ահաբեկչությունների շարքը՝ գրում է France Press-ը:
«ՀԱՄԱՍ-ը դատապարտում է ագրեսիայի և բարբարոսության ակտերը: «Իսլամական ջիհադ»-ը դատապարտել է անմեղ մարդկանց դեմ հանցագործությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք. ուրբաթ երեկոյան անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ:











































