Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ժամանել է Սիրիայում իրավիճակի հարցով բազմակողմ բանակցություններին, որն անցկացվում է Վիեննայում նախարարական մակարդակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Զարիֆի ավտոշարասյունը մոտեցել է Imperial հյուրանոցի մուտքին, որտեղ տեղի է ունենում նախարարների հանդիպումը: Մինչ նախարարի ժամանումը՝ Իրանի պատվիրակությունը ներկայացրել է նրա տեղակալը:









































