Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փարիզյան Galeries Lafayette հանրախանութի ճյուղերից մեկը («Լաֆայեթ» պատկերասրահ) տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այդ մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
iTele հեռուստաալիքի տվյալներով՝ տարհանման պատճառ է հանդիսացել կասկածելի փաթեթի հայտնաբերումը։ Երեկ երեկոյան Փարիզում կատարվել են մի շարք ահաբեկչություններ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 120 և վիրավորվել է 180 մարդ։










































