Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:
Ահաբեկչությունները տեղի են ունեցել միջազգային մակարդակով մի շարք հանդիպումների նախօրեին:
Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների հետ կապված խստացված են անվտանգության միջոցառումներն ԱՄՆ-ում: Բարձրագույն պատրաստվածության ռեժիմի են բերվել առաջին հերթին Վաշինգտոն, Նյու Յորք, Բոսթոն, Մայամի, Չիկագո, Լոս Անջելես քաղաքները:
Գերմանիայում Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի մայրաքաղաքում մի շարք մարդաշատ վայրերում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Ավստրիայում անվտանգության միջոցառումները խստացվել են «Իմպերիալ» հյուրանոցի շրջանում, որտեղ պետք է տեղի ունենան Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները:
Լոնդոնի ոստիկանությունը մտադիր չէ տվյալ պահին խստացնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անվտանգության միջոցառումները: «Ահաբեկչական սպառնալիքը, միևնույն է, գտնվում է նախավերջին մակարդակում, և մենք քիչ բան կարող ենք ավելացնել այդ դրությանը»,- ասել են Սքոթլանդ Յարդում:
Անհապաղ անվտանգության միջոցառումները խստացվել են Իտալիայում:
Արգենտինայի կառավարությունը որոշում է ընդունել խստացնել անվտանգության միջոցառումները օդանավակայաններում և Բուենոս Այրեսում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:
Ֆրանսիայի դեսպանատան շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են նաև Չիլիում:
Փարիզում ահաբեկչություններից հետո Ֆիլիպինների ոստիկանությունը բերվել է պատրաստականության բարձրագույն մակարդակի:
Ներկա պահին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարգադրել է խստացնել հակաահաբեկչական անվտանգության միջոցառումները:
Սինգապուրում խստորեն ստուգվում են պետական սահմանները, ինչպես նաև ներքին դրությունը:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը արտակարգ խորհրդակցություններ է անցկացրել կառավարության անդամների, իրավապահ մարմինների ղեկավարների և հատուկ ծառայությունների հետ, որի արդյունքում որոշվել է բարձրացնել երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:
Ֆինլադիան ևս խստացնում է անվտանգության միջոցառումները:









































