Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնին նվիրել է ձեռքով պատրաստված գրքակալներ, իսկ նրա կնոջը` Սամանտային, հայելի և 2 շալ, գրված է Հնդկաստանի վարչապետի Twitter-ի էջում: Այդ մասին հայտնում է RIA Novosti:
Մոդին Մեծ Բրիտանիայում է գտնվում եռօրյա այցով: Ուրբաթ օրը նրան ընդունել է թագուհի Եղիսաբեթը:
Գրքակալները պատրաստված են փայտից, մարմարից ու արծաթից և ունեն խորանարդի ձև: Նրանց կենտրոնում գտնվում է իմաստության խորհրդանիշ հանդիսացող զանգակներ` զարդարված Բհագավաթ Գիտայի սանսկրիտով գրված բառերով, իսկ զանգակների ներքին մասում փորագրված է բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունը: Մոդին Քեմերոններին նվիրել է նաև Դևիդ Օմիսայի «Մեծ պատերազմի հնդկական ձայները» գիրքը:








































