Իտալական «Ռոմա»-ի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին, խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է przegladsportowy.pl-ը:
«Իմ ապագան կորոշվի «Եվրո-2016»-ից հետո: Սիրում եմ «Արսենալ»-ը, սակայն երջանիկ եմ «Ռոմա»-ում: Գիտեմ, որ պետք եմ «Ռոմա»-ին, սակայն չեմ հասկանում, թե ինչու պետք է չկարողանամ օգնել «Արսենալ»-ին:
Ինձ համար ցավալի էր լքել «Արսենալ»-ը, դա շատ դժվար որոշում էր ինձ համար: Անգլիական այլ ակումբում ինձ չեմ տեսնում»,- հայտարարել է Շչեսնին:





































