The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամերիկացի Ջեյմս Օսմանը կստանա 21.54 միլիոն դոլարի փոխհատուցում՝ ապակե դռնով գլխին հարված ստանալու համար։ Այդ գումարը որոշել է Սիեթլի դաշնային դատարանը, որը Holland America Line զբոսաշրջային ընկերությանը պարտավորեցրել է այն վճարել Օսմանին։
Հաղորդվում է, որ Օսմանն ընտանիքի հետ միասին ճամփորդել է ընկերության զբոսանավով, և երբ նավը գտնվել է Հոնոլուլուի ափերին, նրանք որոշել են գնալ լողավազան։ Երբ տղամարդը փորձել է անցնել բացվող դռների միջով, անսպասելիորեն ապակե դուռը փակվել է, և նա հարված է ստացել գլխին։ Նավի բժիշկը 61-ամյա ուղևորի մոտ գրանցել է գլխի աննշան վնասվածք և ատամի կորուստ։ Ավելի ուշ պարզվել է, որ Օսմանը ստացել է նաև ուղեղի ցնցում։









































