Sunday, 05 07 2026
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում. Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որևէ կերպ ներգրավված չէ «Այո»-ի քարոզարշավում։ Նա մինչև վերջերս մեծ հույս ուներ, որ վերջին պահին իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն և Գյումրիում «Այո»-ի շտաբի պատասխանատուի պարտականությունները կվստահեն իրեն։ Դրա համար Վարդան Ղուկասյանը մինչ քարոզարշավի սկսելը ջանք ու եռանդ չէր խնայում իշխանություններին մեսիջներ ուղարկել, հիշեցնել իր գոյության մասին։ Ղուկասյանն անգամ Բալասանյանին «փալաս» անվանեց՝ հայտարարելով, որ Գյումրիում նրան ոչ ոք չի վստահում, չի ճանաչում, ու նա չի կարող «Այո»-ի քարոզարշավ իրականացնել երկրորդ քաղաքում։

Իշխանությունները այդպես էլ վարվեցին. քաղաքապետ Սամվել Բալասանյանին մինչ օրս որևէ ձևով չեն ներգրավել «Այո»-ի շտաբի աշխատանքներում։ Այդ պարտավորությունը դրվել է մարզից ընտրված պատգամավորների վրա։ Ու թեև այսօր մամուլը գրել էր, որ Գյումրիում երկու տեղամաս էլ Վարդան Ղուկասյանին են տվել «Այո» ապահովելու համար, սակայն վերջինս այսօր մեզ հետ զրույցում հերքեց դա՝ չթաքցնելով իր նեղվածությունը իշխանություններից։

«Ախր ո՞վ է անում էդ տարածքների, տեղամասերի բաժանումը, որ մի հատ էլ տենց բան են գրում»,- հարցրեց Ղուկասյանը։ Իշխանությունը՝ պատասխանեցինք։ «Էհ, աղջիկ ջան, դու սխալվել ես, էդպես չի, ու հետո ասեմ ձեզ, որ էս երկրում շատ ավելի կարևոր հարցեր կան, ավելի կարևոր խնդիրներ կան, քան էդ Սահմանադրությունը։ Ամեն մարդ իր գործով է զբաղվում, իսկ ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ «Այո»-ի քարոզ իրականացնեմ»,- ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը։

Նշենք սակայն, որ վերջերս Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե իշխանությունները «Այո»-ի քարոզը ճիշտ մարդու չվստահեն, անդառնալի հետևանքներ կարող են լինել՝ թերևս ակնարկելով հենց իր մասին։

ՀԳ. Նշենք, որ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներգրավվել է «Այո» շտաբում և նրա ուժերը սխալ է չօգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում