Ինչպես արդեն հայտնել ենք, «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին Մադրիդի «Ռեալ»-ի նշանառության տակ է: Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման պայքարին է միացել կատալոնական «Բարսելոնա»-ն:
Մադրիդյան և կատալոնական ակուբների սկաուտները մտադիր էին հետևել 28-ամյա Վարդիի խաղին Իսպանիա-Անգլիա ընկերական հանդիպմանը, սակայն աճուկի վնասվածքի պատճառով հարձակվողը բաղ է թողնելու խաղը: Այդ մասին է հայտնում Daily Mail-ը:
Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը գոլեր է խփել անընդմեջ 9 խաղերում: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպումների և 12 գոլի հեղինակ է դարձել:






































