Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմբլը մասնակցել է ներքնազգեստի իտալական արտադրող Yamamay-ի գովազդային արշավին։ Սահմանափակ հավաքածուն ստացել է IamNaomiCampbell անվանումը։
Հավաքածուում ներկայացված են ներքնազգեստի 7 մոդելներ, բոդի, խալաթներ՝ 32-45 դոլարի սահմանում՝ հայտնում է Lenta.ru-ն։
Արշավի շրջանակում նա նկարահանվել է ֆոտոսեսիայում, որը պատրաստել է բրիտանացի լուսանկարիչ Մարիո Տեստինոն։
Հոկտեմբերի կեսերին նա ներկայացրել է նոր բուրմունք՝ Private-ը։ Քեմբլը սկսել է նորաձևության ցուցադրություններում հայտնվել 15 տարեկանից և դարձել առաջին սևամորթ մոդելը, որը հայտնվել է Vogue և Time ամսագրերի շապիկներին։









































