Համացանցի բազային տեխնոլոգիաներից մեկը` World Wide Web-ը, այսօր 25 տարեկան է դառնում: Այս մասին ասվում է WorldWideWeb կազմակերպության կայքում:
1990-ի նոյեմբերի 12-ին գիտնական Թիմ Բերներս Լին ներկայացրել է «հիպերտեքստային նախագիծը»` World Wide Web-ը, որի միջոցով կազմակերպության աշխատակիցների միջև տեղեկատվությամբ փոխանակվելու հանարավորություն հայտնվեց: Դա տեղի էր ունենում փաստաթղթերում հիպերհղումների օգտագործման մեխանիզմի միջոցով:
Առաջին բրաուզերն աշխատում էր նույնիսկ ամենաէժան համակարգիչների վրա: 25 տարի առաջ ստեղծված սկզբունքները, սակայն, որոշակի փոփոխություններ են կրել: Օրինակ` նախկինում օգտատերերը կարող էին խմբագրել և փոխել ելքային վեբ-էջերի վեբ-կոնտենտը:
Առաջին ծրագրային ապահովումը համացանցի համար Բերներս Լին մշակեց NeXT համակարգչի վրա, որն արտադրվում էր 1988-1990-ին` Սթիվ Ջոբսի հիմնադրած համանուն ընկերությունում: