Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդունել է վարչապետ Եվա Կոպաչի կառավարության հրաժարականը` միաժամանակ դրա անդամներին հանձնարարելով կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների նոր կաբինետի նշանակումը: Արարողությունը տեղի է ունեցել Նախագահական պալատում, գրում է TASS-ը:
Ավելի վաղ Կոպաչը հայտարարել է իր հրաժարականի մասին նոր սեյմի առաջին նիստի ընթացքում:
«Մենք հարգում ենք նրանց ընտրությունը»,- ասել է նա` հաջողություն մաղթելով ընտրություններում հաղթանակած Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» կուսակցությանը:
Նշենք, որ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 25-ին խորհրդարանական ընտրություններում վարչապետի «Քաղաքացիական հարթակ» կուսակցության պարտությունից հետո:










































