Al Masdar News-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը Հալեպի նահանգում Կվեյրիս ավիաբազայի ապաշրջափակման ժամանակ վերացրել են ԴԱԻՇ-ի դահճին, որը հայտնի է որպես Կոկիտո Գլուխներ թռցնող (Kokeeto the Beheader)։
Հաղորդվում է, որ նրան ոչնչացրել են Սիրիայի բանակի «Հեպարդ» ջոկատի մարտիկները, որոնք ռուսական ավիահարվածների աջակցությամբ ճեղքել են Կվեյրիսի երկամյա պաշարումը։ Ընդգծվում է, որ Կոկիտոն նշանավորվել էր իր մահապատիժները հրապարակելով։ Նա մասնավորապես նկարահանել էր Հալեպի արևելքում գերի ընկած սիրիացի զինվորների ու խաղաղ բնակիչների գլխատման գործընթացը։ Բացի այդ, նա հրապարակել էր Ռաքքա նահանգի Տաբակա օդանավակայանում կառավարական զորքերի մարտիկներին մահապատժի ենթարկելը։









































