Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան առգրավել է Heineken ընկերության 48 000 գարեջրի տարա, որոնք քողարկված են եղել Pepsi զովացուցիչ ըմպելիքի տակ։
Միջադեպը գրանցվել է Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի սահմանին ընկած մաքսատանը։ Սաուդյան Արաբիայում պաշտոնապես արգելված է ալկոհոլը, և մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են մաքսանենգության փորձը։
Սաուդյան Արաբիայի մաքսային ծառայության բաժնի պետ Աբդուռահման ալ-Մահնան հայտարարել է, որ առաջին հայացքից բեռնատարի պարունակությունը հիշեցրել է սովորական զովացուցիչ ըմպելիք, սակայն ստանդարտ ստուգումից հետո ակնհայտ է դարձել, որ գարեջրի տարաների վրա պարզապես Pepsi-ի պիտակներ են կպցրել։









































