Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Մոսկվա-Երևան երթուղու վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում այսօր վիրահատվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիվանդին անմիջապես վիրահատությունից հետո այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Նախարարի հանձնարարականով հիվանդը հոսպիտալացվել է, այնուհետև կատարվել է ճակատային շերտի և ձեռքի դաստակի դեֆեկտի վիրահատություն: Երկու վիրահատություններն էլ բարեհաջող են անցել, հիվանդը հետվիրահատական շրջանում է, վիճակը կայուն է»,- նշեց Արտավազդ Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ` երկու ամիս անց նախատեսվում է, որ վթարից տուժած երիտասարդը կենթարկվի ևս մեկ` ջղերի պլաստիկ վիրահատության: Մասնագետի վստահեցմամբ` մեկ տարի անց հիվանդը կկարողանա լիովին ապաքինվել:

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ երեկ այցելել է ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկական օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Ռուս մասնագետների հետ հիվանդի բուժման ռազմավարության քննարկման արդյունքում որոշվել է կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Այս և ՌԴ-ում գտնվող մյուս հիվանդների բուժման մանրամասները քննարկվել են նաև ՌԴ առողջապահութ յան նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

«Մոսկվայում բուժվող հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այսօր առավոտյան կատարվել է վիրահատություն, որը հաջողությամբ է ավարտվել: Սպասվում է ևս մեկ վիրահատություն: Ողնաշարի պարանոցային հատվածում պետք է նոր ֆիքսացիա իրականացվի: Մյուս հիվանդներն անցնում են իրենց բուժման փուլը: Կա ևս մեկ հիվանդ, ում առողջական վիճակը ծանր էր վթարի առաջին օրերից, սակայն նրա մոտ էլ առկա է դրական դինամիկա, վիճակի կայունացում»,- նշեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ մասնագետների ջանքերով հիվանդները կանցնեն ոչ միայն ապաքինման , այլև ամբողջական վերականգնողական բուժման փուլ:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռ շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում