Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը բողոքի ակցիայի շրջանակներում երկրի նախագահի նստավայրի մոտ բադ է տարել: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«Մենք որոշել ենք նախագահի պաշտոնում այդպիսի թեկնածություն առաջադրել: Այս բադը շատ նման է նախագահ Նիկոլայ Տրիմոֆտիին՝ նա նույնպես լռում է, նույնպես ոչինչ չի անում: Նա լիովին կարող է նախագահ դառնալ, ոչ ոք չի էլ նկատի, որ նախագահը փոխվել է: Սակայն այս բադից ավելի շատ օգուտ կա, քան նախագահից. նրանից կարելի է ապուր կամ բորշչ պատրաստել, իսկ նախագահից ընդհանրապես ոչ մի օգուտ չկա»,- հայտարարել է պատգամավոր Բոգդան Ցիրդյան:
Ընդդիմադիրները փորձել են բադը տանել նստավայրի շենք, սակայն նրանց ճանապարհը ոստիկանությունը փակել է:








































