Wednesday, 01 07 2026
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան

Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեում Ադրբեջանի համար ծանր լսումներ են ընթանում

Ժնևում խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեում շարունակվում են Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող՝ հոկտեմբերի 11-ին սկսված՝ պաշտոնական Բաքվի համար ծանր լսումները:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում անելով միջազգային իրավապաշտպան կառույցների աղբյուրներին, հայտնում է, որ նստաշրջանում տարբեր պետությունների պատվիրակությունների անդամները մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ոչ հաճելի հարցեր են ուղղում Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Նստաշրջանում պաշտոնական Բաքուն ներկայացնում են ԱԳՆ, ՆԳՆ, ԱԱՆ, արդարադատության, առողջապահության նախարարությունների, գլխավոր դատախազության, քրեակատարողական ծառայության, խորհրդարանի և այլ կառույցների բարձրաստիճան անձինք:

Նստաշրջանի մասնակիցները մասնավորապես հարցնում են REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին ձերբակալված պահելու պատճառների մասին` հակառակ նրան անհապաղ ազատ արձակելու մասին ՄԻԵԴ որոշման, ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների վրա ճնշումների, նրանց նկատմամբ բռնությունների կիրառման կապակցությամբ դատաբժշկական փորձաքննության անցկացման ուշացման, Ադրբեջանի ԱԱՆ Նախիջևանի քրեակատարողական հիմնարկում Թուրաջ Զեյնալովի` խոշտանգումների հետևանքով մահվան մասին:

Որոշ մասնակիցներ ցնցվել են դատական գործընթացի ժամանակ ադրբեջանական NIDA շարժման ակտիվիստների նկատմամբ խոշտանգումների հրապարակման առնչությամբ, ինչպես նաևԲաքվի քրեակատարողական հաստատությունում Լեյլա Յունուսի պահման անտանելի պայմանների մասին լսելիս:

Մասնակիցները Ադրբեջանի ներկայացուցիչներին հարցեր են ուղղել մարդկանց առևտրում և սեռական շահագործման մեջ ոստիկանության մասնակցության, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին հետապնդելու, ՀԿ-ների ոլորտում օրենսդրության խստացման և այլնի մասին: Քննարկումների արդյունքներով տեղի կունենա մամուլի ասուլիս:

Ավելի վաղ միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հանձնաժողովին կոչ էր արել դատապարտել Ադրբեջանի իշխանություններին, նրանցից պահանջել վերջ տալ բռնաճնշումներին և ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, որոնց թիվն այդ երկրում մոտ 100 է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում