Friday, 03 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում

Օլիմպիական չեմպիոն դառնալու համար ինձ պետք է ձեր հավատը․ Միհրան Հարությունյան

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանի հարցազրույցը՝ ՀԱՕԿ մամլո ծառայությանը։

-Միհրան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալում է, ի՞նչ հետևություններ ես արել քեզ համար:

-Հետևությունները, որ արել եմ շատ քննադատական են: Քանի որ կան մի քանի սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ, հղկեմ: Ինձ մնում է գրեթե մեկ տարի, ավելի քիչ, որ աշխատեմ դրանց վրա և ինձ ավելի կատարելագործեմ:

-Տարվա ամենաքննարկված և քննադատված թեման Բաքվի Եվրոպական խաղեր էին, որտեղից դու վերադարձար Հայաստանի համար միակ արծաթե մեդալով: Ի՞նչ էր քեզ համար այդ մեդալը:

Որպես մարզիկ, այն ինձ համար մեդալների քանակի ավելացում էր և հնարավորություն՝ մասնակցելու այլ մրցաշարերի: Մարզումներիս արդյունքն էր, հարազատներիս սպասելիքների արդարացումը: Իսկ որպես մարդ՝ ես հպարտ էի: Ուրախ եմ որ մեկնեցի Բաքու, ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց և վստահվեց: Անկեղծ ասած՝ շատերը կարող են ասել, որ այնտեղ գնալը վտանգավոր քայլ էր, բայց անձամբ ինձ համար այն մարզական մեծ տոն էր: Ինձ համար հաճելի էր պայքել այնտեղ, քանի որ կրծքիս հայկական գերբն էր, իսկ թիկունքիս՝ հայկական ազգանունս: Ինձ հաջողվեց մեդալ նվաճել, ինչի մասին խոսեցին շատերը:

Բաքվի խաղերից հետո ուշադրությունը մեծացավ քո նկատմամբ, արդյոք չե՞սմեծամտացել:

-Այդ մասին պետք է մարդիկ ասեն:  Կարծում եմ՝ ոչ: Շրջապատողների համար ավելի ակնհայտ է:

Ռիոյի Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել: Մասնագետների կարծիքովՄիհրան Հարությունյանն ունակ է ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում: Ի՞նչ էպետք քեզ՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար:

-Ձեր հավատը:

650

Միհրան, ծանոթացար «Օլիմպավան»-ին: Ինչ տպավորություն թողեց այն քեզ վրա:

-Շատ լավն է:

-Կօգնի՞ ձեզ հետագա հաջողությունների հասնելու համար:

-Կարծում եմ այո, քանի որ ինձ համար ևս երազանք էր Հայաստանում տեսնել նմանատիպ կառույց: Մենք զգում էինք նման կառույցի կարիքը: Կարծում եմ, շատերն այստեղ կմարզվեն և հենց այս ամենից շատ բան կախված կլինի: «Օլիմպավանը» շատ կօգնի մեզ:

-Միհրան, մեկ անգամ չէ, որ ասել ես, որ քեզ համար տարբերություն չկա, թե որտեղ ես մարզվում՝ դահլիճում, փողոցում: Արդյո՞ք մարզիկի համար մեծ դեր ունի մարզասրահը:

-Մարզիչների վերաբերմունքը, մարզումների սեփական մեծ ցանկությունը և մթնոլորտը մեծ նշանակություն ունեն: Այո, դուք ճիշտ եք, միշտ էլ ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ կմարզվեմ: Բայց դա չի նշանակում, որ պետք է նախապատրաստվել վատ պայմաններում: Այս պայմաններն շատ ավելի լավն են: Հոգեբանորեն մեզ համար ավելի հարմարավետ կլինի նախապատրաստվելը:

-Մինչև տարվա վերջ ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:

-Դեռևս ոչ մի բան չեմ պլանավորում: Միգուցե մինչև տարվա վերջ մասնակցեմ ինչ որ մրցաշարերի: Կրկին ինձ փորձեմ և երկրպագուներին ինչ որ բան ևս նվիրեմ՝ ինչ որ տեղ նաև փորձ հավաքեմ:

Հաջորդ մեծ մեկնարկը Եվրոպայի առաջնությո՞ւնը կլինի:

-Կարծում եմ՝ այո:

Միհրան, մի փոքր փոխում ենք հարցերի տեսակը: Ի՞նչ է քեզ համար երջանկությունը:

-Մոնիկան  (խմբ. Միհրանի դուստրը): Երջանկության ասվածը մեծ հասկացողություն է: Այն կարող է և առողջության մեջ լինել, և ցավոք սրտի, փողի և մարդկանցում, ովքեր քեզ շրջապատում են: Երջանկությունը այն ամենում է, ինչին դու կարող ես հասնել: Հենց դա է քեզ երջանկացնում:

Իսկ ի՞նչ է քեզ համար հաջողությունը:

-Ուժեղ լինել. դա է հաջողությունը:

Այդ դեպքում, որո՞նք են քո ուժեղ կողմերը:  

-Նպատակասլացությունը:

Իսկ թո՞ւյլ:

-Բարությունը:

Ո՞րն է ամենամեծ վախդ:

-«Անվախ եմ»: Բայց վախենում եմ հարազատներիս համար: Սիրում եմ տեսնել նրանց երջանիկ: Վախենում եմ նրանց արցունքներից, տխրությունից:

-Մարդկային ո՞ր հատկանիշն ես գնահատում մարդու մեջ:

Ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդու մեջ դա հավատն է առ Աստված: Ինձ համար դժվար է մոտ թողնել մի մարդու, ով չի հավաում Աստծուն: Թեպետ ասում եմ որ իմ թույլ կողմերից մեկը բարությունն է, բայց ես գնահատում եմ մարդկանց մեջ այդ բարությունը: Լուսավոր գործեր են անում բարի մարդիկ:

-Ո՞ւմ ես վստահում ամենից շատ:

-Աստծուն:

-Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել ծերությունդ:

-Ես ընտանիքի մարդ եմ: Շատ եմ ուզում մեծ ընտանիք ունենալ, շատ երեխաներ,  հենց այդ ջերմությունը: Եվ լիահույս եմ, որ կկարողանամ կառուցել այն տունը, որի մասին վաղուց եմ երազում: Շատ եմ մտածում այդ ուղղությամբ: Այն պետք է  լինի անսովոր, պարզ և միևնույն ժամանակ շատ ջերմ, ոչ միայն իմ հարազատների, այլ հյուրերի համար ևս:

-Ի՞նչ հարց կցանկանային որ քեզ տային: Տուր քեզ երեք հարց և պատասխանիր դրանց:

-Դժվար է:  «Ինչի՞ մասին են մտածում լրագրողները»: Այս հարցին ես կպատասխանեի, որ նրանք մտածում են, թե ի՞նչ կերպ կարելի է հարցերի միջոցով կապ ստեղծել մարդու հետ, ով չի ցանկանում խոսել:  «Ինչի՞ մասին են մտածում կայանք»: Իմ կարծիքով՝ այս հարցի պատասխանը երբեք և ոչ մեկ չի կարող տալ: Երրորդ հարց չունեմ:

-Որտե՞ղ ես քեզ տեսնում 10 տարի անց:

-Սպորտի և մարզադպրոցի հետ կապված ինչ-որ տեղում: Կազմակերպչական ինչ-որ աշխատանքում:

-Ինչպե՞ս կցանկայիր, որ քեզ հիշեն:

-Ինչպես լավ մարդու և, իհարկե, ինչպես Օլիմպիական չեմպիոնի: Թող ինձ հիշեն որպես դիտարժան մարզիկ, քանի որ կան մարզիկներ, ովքեր աշխարհի և օլիմպիական չեմպիոններ են, բայց կենսագրությունները նայելիս, միայն նկատողություններ ես տեսնում: Ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ այն, ինչը պակասում է ըմբշամարտում՝ մարզաձևի ամբողջ շքեղությունը: Փառքի ժամին, բոլորն են հիշում քո մասին, բայց դա, ցավոք սրտի, շուտ էլ մոռացվում է: Կարևոր է, որ քո մասին  որպես լավ մարդ խոսեն: Ես կնախընտրեին, որ իմ մասին խոսեն քիչ, բայց՝ լավը:

-Եթե տեսնեիր Աստծուն, ի՞նչ կասեիր:

-Շնորհակալություն կհայտնեի: Եթե հնարավոր լիներ, կդիպչեի նրան՝ ոտքին, ձեռքին: Եթե ինձ հաջողվեր տեսնել Աստծուն, դա կլիներ ամենավեհ բանը, որը ես զգացել եմ իմ կյանքում:

Բլից հարցեր

-Սիրած մարզաձևը:

-Լատինամերիկյան պարեր:

-Մարզիկը:

-Սուրեն Նալբանդյան:

Սիրած Ֆիլմը:

-«Մայրիկ»:

-Սիրած դերասանը:

-Ռիչարդ Գիր:

-Երգիչը:

-Ուիթնի Հյուսթոն:

-Սիրած երգը:

-«Հայ աղջիկ»:

-Երաժշտական գործիք:

-Դաշնամուր:

-Ո՞ր երգն է ձեր կյանքի կարգախոսը:

-«We are the champions» (խմբ. «Queen»):

-Սիրած գիրքը:

-Աստվածաշունչը:

-Սիրած պատմական կերպարը:

-Ալեքսանդր Մակեդոնացի:

-Սիրած երկիրը:

-Ռուսաստան, Հայաստան:

-Քաղաքը:

-Մոսկվա:

-Հագուստային բրենդ:

-Սմոքինգ:

-Սիրելի ճաշատեսակը:

-Հայկական խոհանոցից:

-Ի՞նչ կենդուն ես քեզ նմանեցնում:

-Ասում են սև առյուծի եմ նման:

-Սիրած կարգախոսը:

Եկա, տեսա, հաղթեցի (Veni, Vidi, Vici):

-Թալիսմանը:

-Աստված:

-Արտահայտություն, որը հիշելիս ժպտում ես:

-Always welcome, wonderful (խնդրեմ, հրաշալի):

-Վերջին լուսանկարը որ արել եք հեռախոսով:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամլո ծառայության

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում