Ավելի քան չորս հազար ոստիկաններ կապահովեն Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի թաղման արարողության անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է Scotland Yard-ը:
«Չորեքշաբթի օրը արարողության անվտանգությունը Լոնդոնի կենտրոնում կապահովեն ավելի քան չորս հազար ոստիկաններ: Ոստիկանության ներկայությունը նկատելի կլինի, ամեն մետրի վրա մեկ ոստիկան կանգնած կլինի: Հարյուրավոր աշխատակիցներ էլ անկանխատեսելի իրավիճակների դեպքում գործելու համար պատրաստ կսպասեն պահուստում»,– ասվում է Լոնդոնի ոստիկանության պետ Քրիստին Ջոնսի հայտարարության մեջ:
Ոստիկանությունը նշում է, որ հակաահաբեկչական անվտագության փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրում են ահաբեկչական ակտի մանրամասաները, որը Բոսթոնում երեք մարդու մահվան պատճառ է դարձել, և մտադիր են «օգտագործել ստացված ողջ տեղեկատվությունը»:
Ոստիկանության ղեկավարի խոսքերով՝ չնայած անվտանգության աննախադեպ միջոցառումներին, վարչապետի պաշտոնում Թետչերի գործողությունները քննադատող մարդկանց բողոքի ակցիաները չեն արգելվի: