Thursday, 16 05 2024
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել

Վենեսուելայում նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո տեղի ունեցած բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է պետական տեղեկատվական AVN գործակալությունը:

Տեղեկացվում է, որ երկու մարդ զոհվել են Միրանդա նահանգում, մեկը՝ Տաչիրայում, մյուսն էլ՝ Արևմտյան Զուլիայում:

Իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն այսօր պաշտոնապես երկրի նախագահ է հռչակվել: Ազգային ընտրական խորհուրդը երկուշաբթի օրը հաստատել է երկրի ղեկավարի կայացած ընտրությունների արդյունքները: ՄՍԿ-ի թեկնածուն փոքր առավելությամբ հաղթել է Դեմոկրատական միացյալ դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիլեսին:

Ընդդիմության կողմնակիցները Վենեսուելայի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են անցկացրել և պահանջել են, որ ընտրական խորհուրդը ձայների վերահաշվարկ կատարի: Երկուշաբթի երեկոյան կայացած երթի ժամանակ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, որի ժամանակ իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Էնրիկե Կապրիլեսը կոչ է արել հետաձգել Մադուրոյին երկրի նախագահ հռչակելու արարողությունը մինչև ձայների վերահաշվարկ կատարելը: Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում իր կողմնակիցները կշարունակեն բողոքի ակցիաները:

Ընդդիմության առաջնորդը հավաստիացրել է, որ իր կողմնակիցների բոլոր ակցիաները խաղաղ բնույթ կկրեն, և ինքը երկրում «խաղաղության և հանգստության» կողմնակից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում