2 103 եվրոյով 2 հոգի կկարողանան Լոնդոնի հանրահայտ տեսարժան վայրերը տեսնել՝ քաղաքում հարմարավետորեն շրջելով տանկով, որը մի ժամանակ եղել է Բրիտանիայի բանակի զինանոցում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
17-տոննայանոց Abbot տանկն այսուհետ հասանելի է վարձակալության համար: Իր ռազմական կարիերայի տարիներին՝ 1960-ական թթ., տանկը հարվածել է ավելի քան 14 կմ հեռավորությունից:
54-ամյա Նիքը տանկի տերն է արդեն 20 տարի: Նա նշում է, որ տանկը նախկինի պես հրաշալի է ընթանում: Նիքը զբոսաշրջիկներին տանում է Թրաֆալգարի հրապարակի, Թաուեր կամրջի և այլ տեսարժան վայրերի մոտով:
Բրիտանիայի մայրաքաղաքով տանկով տուրը 3 ժամ է տևում: Ուղևորություն պատվիրել կարելի է www.tanks-alot.co.uk կայքում:









































