Ամերիկյան Լուիսվիլյան համալսարանի կանանց լողի թիմը չվերթի յոթժամյա ուշացման ժամանակ կազմակերպել է հետաքրքիր խաղեր` միաժամանակ զբաղեցնելով մյուս ուղևորներին, հայտնում է Rosbalt-ը:
Աղջիկները նկարահանել են տեսանյութ, որում փոխադրաժապավենի վրա նմանակել են թիավարության, կոմպլեքս լողի և նույնիսկ հեծանիվ քշելու շարժումներ: Տեսանյութը նկարվել է Հյուսիսային Կարոլինայի միջազգային օդանավակայանում: Այն Facebook-ում հրապարակել է թիմի անդամներից մեկը` Քելսի Ուորելլը:







































