Համացանցի օգտատերերը սկսել են մեմերում ակտիվորեն օգտագործել «Քրեական ընթերցվածք» ֆիլմից Ջոն Տրավոլտայի շփոթված ժեստը՝ հայտնում է Tjournal-ը:
Որպես հիմք ֆիլմից վերցված է ոչ մեծ հատված, որում հանցագործ Վինսենթ Վեգային մարմնավորած Տրավոլտան մտնում է իր ղեկավարի տուն նրա կնոջը՝ Միային, հանդիպելու համար: Փորձելով հասկանալ, թե որտեղից է գալիս նրա ձայնը, Վինսենթը տարակուսած հայացքով տարածում է ձեռքերը:
Կայքի հաղորդմամբ՝ այդ դրվագը առաջինն օգտագործել է Imgur IlikeToWonkaMyWilly-ի օգտատերը: Այն տեղադրել են մանկական խանութի լուսանկարում՝ ավելացնելով. «Սուրբ ծննդին իմ դուստրը տիկնիկ է խնդրել»: 5 օրում այն հավաքել է մոտ 2 միլիոն դիտում:










































