Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ:
Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:
Նախագահը կարեւորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: