Արժույթի միջազգային հիմնադրամն իջեցրել է Ռուսաստանի 2013 թ. տնտեսության աճի կանխատեսումը մինչև 3.4 %: Այս մասին հաղորդվում է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» (World Economic Outlook) կազմակերպության հերթական զեկույցում:
Հունվարին ԱՄՀ-ի վերլուծաբաններն ակնկալում էին, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարվա արդյունքներով կկազմի 3.7 %: 2014 թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը թողնվել է անփոփոխ՝ 3.8 % :
Ինչ վերաբերում է ինֆլյացիային, ապա ԱՄՀ-ում կարծում են, որ 2013 թ. այն 5.8 %-ից կբարձրանա մինչև 6.9 %: 2014 թ. Ռուսաստանում գները պետք է բարձրանան 6.2 %-ով: Ընթացիկ և հաջորդ տարում գործազրկության մակարդակը կկազմի 5.5 %: