Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում ասել է, թե ԱՄՆ աջակցությունը վարչապետին կից հակակոռուպցիոն խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: «Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությունը կդադարեցվի, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ»,- ասել է դեսպանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր հետաքրքրվեցինք, թե եթե ԱՄՆ-ը իսկապես դադարեցնի հակակոռուպցիոն խորհրդի ֆինանսավորումը, ՀՀ իշխանությունը կշարունակի՞ պայքարը կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ։
Դիտեք մեր ճեպազրույցը Էդուարդ Շարմազանովի հետ։







































