Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) մի տղամարդու, ով ծրագրում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ֆրանսիայի ամենախոշոր ռազմածովային բազայում` Տուլոն քաղաքում: Այս մասին հաղորդում է Aljazeera-ն:
25-ամյա տղամարդը երկու անգամ 2014-ին Սիրիայում հայտնվելու անհաջող փորձ է կատարել և գտնվել է Ֆրանսիայի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո: Ըստ երկրի ՆԳՆ-ի` նրան հետևել են ջիհադիստական գաղափարախոսությանը հասարակայնորեն աջակցելու և Տուլոնում հարձակում իրականացնելու նպատակով անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար:
Ձերբակալվածը խոստովանել է, որ ծրագրում էր հարձակում իրականացնել Միջերկրական ծովում ծովային բազայի վրա: Նշենք, որ Տուլոնում է գտնվում Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 70 տոկոսը: Այնտեղ է գտնվում 20 հազար ռազմական և քաղաքացիական անձնակազմը:









































