Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` սիրիացիների վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրի գործունեության դադարեցման մասին Գերմանիայի որոշումը եղել է սխալ։
Այդ մասին հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միությունից գերմանացի պատգամավոր, Անգելա Մերկելի կուսակից Արմին Շուստերը. «Որպես ներքին քաղաքականության համար պատասխանատու, ես պետք է ինքնաքննադատաբար ասեմ, որ սխալ է եղել Սիրիայից եկած մեծ թվով փախստականների պատճառով Դուբլինյան համաձայնագիրը նրանց վրա տարածելուց հրաժարվելը»։








































