Հարավային Կորեայում բուհերի ընդունելության քննությունների պատճառով նոյեմբերի 12-ին 35 րոպեով կարգելվեն ինքնաթիռների թռիչքներն ու վայրԷջքները: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Պետական տարածքների, ենթակառուցվածքի եւ տրանսպորտի հարցերով նախարարությունը:
«Այս քայլն ուղղված Է այն բանին, որ թռչող ու վայրԷջք կատարող ինքնաթիռների աղմուկը չխանգարի բանավոր զրույցի անցկացմանը, որը քննությունների կարևոր բաղադրիչն Է»,- նշել Է գերատեսչությունը:
Արգելքը կանդրադառնա 69 չվերթերի վրա, որոնցից 16-ը՝ միջազգային:







































