Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայից Հունաստանի ափեր ուղևորվելիս զոհվել է առնվազն 14 մարդ։ Նրանց նավակը ճանապարհին խորտակվել է։
Հաջողվել է փրկել մոտ 27 ներգաղթյալի։ Ընդգծվում է, որ միջադեպը գրանցվել է Չանաքքալե (Դարդանել) քաղաքից ոչ հեռու։







































