Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը: Այդ մասին է հայտնում է El Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ «արքայական ակումբ»-ի հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, հավանաբար, կհեռանան թիմից: Պերեսը կարծում է, որ Նեյմարը Բեյլի հետ միասին մարզական նոր նախագծի առաջատար կդառնան:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 190 մլն եվրո է կազմում, սակայն Պերեսը կկարողանա վճարել պահանջվող գումարը, եթե վաճառի իր թիմի նշված երկու ֆուտբոլիստների իրավունքները:
Հիշեցնենք, որ Պերեսն արդեն փորձել է գնել Նեյմարի տրանսֆերը, երբ վերջինս դեռ խաղում էր «Սանթոս»-ում: «Ռեալ»-ն ավելի մեծ գումար էր առաջարկում նրա տրանսֆերի դիմաց, քան «Բարսելոնա»-ն: Սակայն Նեյմարը գերադասեց կատալոնական ակումբ տեղափոխությունը:






































