ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ այսօրվա նիստում նշեց. «Ես հասկանում եմ, որ հարկային օրենսգրքով մենք 3 հիմնական խնդիր ենք լուծում. առաջինը՝ հարկերը երկար ժամանակ չեն փոխվելու, երկրորդ՝ հարկերը միասնական մեկնաբանելի են լինելու, այսինքն՝ հարկերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ չպետք է լինեն, և երրորդ՝ հարկային արտոնությունները փորձում ենք արդեն վերացնել: Ես էլ եմ կողմ, բայց հարկային արտոնությունը լավ օրից չէ, որ տալիս ենք, մենք չենք կարող սահմանամերձ գոտիներին այդ արտոնությունները չտալ»:







































