Դուբայում Motor Show-ն հաճախ դառնում է ավտոարտադրության ժամանակակից նվաճումների ցուցահանդես՝ յուրօրինակ ավտոմոբիլային «փառամոլության տոնավաճառ»: Ամերիկյան Panoz ընկերությունը այնտեղ ներկայացրել է հազվագյուտ սուպերքար՝ Panoz Esperante GTR-1 Le Mans Homologation Special՝ հայտնում է auto.vesti.ru-ն:
Սուպերքարի դինամիկայի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն 900 կգ-ից ավելի քաշ ունենալը արդեն տպավորիչ է: Մեքենան ունի վեց լիտրանոց Ford-ի V8 շարժիչ, որը զարգացնում է ավելի քան 600 ձիաուժ հզորություն, իսկ 18-դյույմանոց OZ անվային սկավառակների հետևում թաքնված են Brembo արգելակները:
Արտադրողը պնդում է, որ սուպերքարը Դուբայ չեն բերել վաճառելու նպատակով: Սակայն յուրաքանչյուր ցանկացողի համար ընկերությունը կարող է արտադրել օրիգինալ գծագրերով համարյա նույն Esperante GTR-1: Ճիշտ է, դա այնքան էլ էժան չի արժենա՝ նվազագույնը 890 հազար դոլար:

















































