Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Ռուսաստանի նախագահի համապատասխան հրահանգը հրապարակված է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ընդունել Ռուսաստանի և ՀՀ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության առաջարկը,- նշվում է փաստաթղթում:- Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված Համաձայնագիրը՝ թույլատրելով կառավարության հաստատած դրա նախագծում սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ անել»:









































