ԱԺ այսօրվա նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ դեմ չէ դատավորների թվի ավելացմանը, սակայն հորդորեց անդրադառնալ խնդրի արմատներին. «Եթե ուսումնասիրում ենք հանցագործությունների վիճակագրությունը, ոստիկանությունը նշում է, որ հանցագործությունների թիվը նվազել է, իսկ դատարաններում քննվող քրեական գործերի թիվն ավելանում է: Այդպես հնարավոր չէ, եթե հաշվի առնենք նաև այն, որ հիմնականում արտագաղթում են ոչ թե ծերերը, այլ քրեական առումով ակտիվ դեմոգրաֆիական խմբերը՝ 25-35 տարեկանները: Քրեական գործերն այդ դեպքում ո՞նց են ավելանում: Ուրեմն համակարգը չի գործում, այսինքն՝ արդարադատություն չի իրականացվում: Տնտեսական, գույքային դատական վեճերը հաճախ լուծվում են հեղինակությունների կողմից՝ փայ են մտնում, բայց արագ լուծվում են»:









































