Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ի՞նչ է արել Խոսրով Հարությունյանի փեսան Ուոլթերի զեկույցի ընդունումը կասեցնելու համար

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովին մեղադրում է կաշառակերության մեջ: «Բանից պարզվում է, որ քաղաքական այդ կառույցում ամենամեծ ազդեցությունը կանաչ գույնի տեղեկանքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Պատգամավորը նման մեկնաբանություն տվեց՝ անդրադառնալով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած և անցած շաբաթ այդ կառույցի կողմից ընդունված «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ադրբեջանամետ զեկույցին:

Ի տարբերություն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ նա անգամ պատրաստ է նման կաշառակերությունը փաստող տեղեկանք ներկայացնել: «Ես կարող եմ ձեզ պաշտոնական տեղեկանք տալ, որ եվրոպական կառույցների շրջանակներում կոռուպցիոն ծավալը տարեկան մոտ 324 միլիոն եվրո է: Դա իրենց վերլուծական կենտրոնի թվերն են, որոնց բախվում է մեր պատվիրակությունը»,- շարունակեց Խ. Հարությունյանը:

Այդ դեպքում, ինչու հանրապետականները քննադատեցին Լ. Զուրաբյանին, անգամ նրա նկատմամբ գործ հարուցել տվեցին, երբ այդ պատգամավորը հայտարարել էր, թե ինքը փաստեր ունի, որ Վենետիկի հանձնաժողովը հայկական կողմից կաշառք վերցնելու արդյունքում է դրական եզրակացություն տվել Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծին: Արդյոք Խ. Հարությունյանը բացառո՞ւմ է, որ եվրոպական այդ մի կառույցն էլ հայկական կողմից է կաշառք վերցրել: Եվ որ մերոնք եվրոպական կառույցներին կաշառք են տալիս ոչ թե արտաքին քաղաքական, այդ թվում՝ նաև ԼՂՀ հակամարտության հարցում հաջողություն ունենալու կամ գոնե պարտություն չունենալու համար, այլ ներքին, սեփական խնդիրները լուծելու համար: «Թող Լ. Զուրաբյանը հիմնավորի»,- ասաց Խ. Հարությունյանը՝ բացառելով, որ Վենետիկի հանձնաժողովի անդամները կարող են ընդհանրապես կաշառք վերցնել: Ինքը, սակայն, չհիմնավորեց, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի անդամները «կանաչ տեղեկանք», այսինքն՝ դոլարով կաշառք են ստացել Ադրբեջանից՝ այդպիսի զեկույցին կողմ քվեարկելու համար:

«Միգուցե կարելի էր մեր պատվիրակությունից ավելին սպասել, բայց կոնկրետ դեպքում նա արել է ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան թե կարող էր անել: Նախ խնդիրը գալիս է 2005 թվականից, երբ ԵԽԽՎ-ում ընդգրկվեց ԼՂՀ խնդիրը, ինչն անթույլատրելի էր: Թեև հայկական կողմը պնդում էր, որ ԵԽԽՎ-ն չպետք է մխրճվի ԼՂՀ հակամարտության կարգավորման մեջ, քանի որ նման մանդատ չունի»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Բայց այդ դեպքում, եվրոպական այդ կառույցում տարիներ շարունակ ԼՂՀ կարգավորման հարցում նման հակահայկական զեկույցների ընդունումն արդյոք հայկական ողջ դիվանագիտության պարտությունը չէ՞: Նույն Ռ. Ուոլթերն իր այդ զեկույցը շատ վաղուց էր ներկայացրել: Ինչո՞ւ եվրոպական կառույցներում ՀՀ ներկայացուցիչները, եվրոպական երկրներում ՀՀ դեսպանները չկարողացան այդ կառույցի պատվիրակություններին ետ պահել Ադրբեջանից «կանաչ տեղեկանք» վերցնելուց և նման զեկույցին կողմ քվեարկելուց: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն է Խ. Հարությունյանի փեսան՝ Արմեն Պապիկյանը: Դեսպաններ կամ մշտական ներկայացուցիչներ ունենք այլ երկրներում կամ այլ կառույցներում նույնպես: Արդյոք այս պաշտոնյաներն ամեն ինչ արե՞լ են, որ այդ զեկույցը չընդունվի: Իսկ ինչու պետք է միայն խորհրդարանական պատվիրակությունը դրա դեմ պայքարեր:

«Չէ, չէ, չէ: Չխառնենք Եվրոպայի խորհուրդը ԵԽԽՎ-ի հետ: Հայ դիվանագիտությունը կարող է գործել Եվրոպայի խորհրդի շրջանակներում, ԵԽԽՎ-ում գործում է խորհրդարանական դիվանագիտությունը: Ոչ մի դեսպան որևէ պատվիրակի վրա ուղղակի չի կարող ազդել, անուղղակի՝ միգուցե,- անուղղակիորեն փեսային պաշտպանեց Խ. Հարությունյանն ու շարունակեց,- Պատկերացրեք՝ քաղաքական հանձնաժողով, որի ճնշող մեծամասնությունը ադրբեջանամետ է: Դիվանագիտությունն ի՞նչ պետք է աներ: Առավելագույնս պետք է փորձեր այդ երկրներում մեր դեսպանների միջոցով այդ պատվիրակների վրա ազդել, որն ամենաարդյունավետ ճանապարհը չէ»:

Արդյոք Եվրոպայում մեր դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները չէի՞ն կարող անհատապես աշխատել քաղաքական հանձնաժողովի այդ մոտ երկու տասնյակ պատվիրակներից գոնե մի մասի վրա: Կամ չէի՞ն կարող նրանց բացատրել, որ «կանաչ տեղեկանքի» արդյունքում նման քվեարկություն իրականացնելու դեպքում իրենք այդ մասին կտեղեկացնեն նրանց ընտրողներին: Ավելին՝ զեկույցի ընդունումից հետո այդ պատվիրակների երկրներում, նրանց ընտրողների շրջանակներին տեղեկացնեին հիմա՝ այդպիսով եվրոպացի պաշտոնյաներին հասկացնելով, թե հաջորդ անգամ ինչ կսպառնա իրենց: Կամ արդյոք չէի՞ն կարող գոնե ցույցեր կազմակերպել այդ կառույցների դեմ: Գոնե դա մեծ խնդիր չէր: Եվրոպական ցանկացած երկրում և ցանկացած խոշոր քաղաքում հայկական մեծ սփյուռք կա: Ինչո՞ւ այդ կառույցների դեմ մեր դիվանագիտությունը հայկական կառույցների միջոցով չփորձեց բազմամարդ բողոքի ակցիաներ կազմակերպել: Սրանք շատ պարզ, բայց միգուցե նաև ազդող մեխանիզմներ կարող են լինել:

Իհարկե, դիվանագիտական հնարքներում կան նաև բազմաթիվ պրոֆեսիոնալ այլ միջոցներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել: Արդյո՞ք ամեն ինչ է արվել նման զեկույցի ընդունումը կասեցնելու համար: Եվ ինչո՞ւ են Հայաստանում վստահ, որ նման միջոցառումները «կանաչ տեղեկանք» սիրող եվրոպացի պաշտոնյաներին ետ չէին պահի գայթակղությունից: «Նորից ասեմ՝ եվրոպական կառույցների շրջանակներում կոռուպցիոն ծավալը տարեկան մոտ 324 մլն եվրո է: Հիմա մենք դրա դեմ ցո՞ւյց անենք: Եթե նրանք ունակ են ֆինանսական միջնորդության հիման վրա ձևավորել իրենց քաղաքական դիրքորոշումը, այդ մարդկանց վրա որևէ ցույց չի ազդի»,- Հայ դիվանագիտությանն ու իր փեսային կրկին արդարացրեց Խ. Հարությունյանը:

 

Լուսանկարը` Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում