Sunday, 02 06 2024
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 20 անձ բերման է ենթարկվել որպես մեղադրյալ
Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել է Ջերմուկ
23:35
Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալավերդու թիվ 2 և 10 դպրոցներ
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
ԱՄՆ-ն ամեն ինչ ներում է Ուկրաինային․ Լավրով
Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին
Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին, որտեղ մեր հաղթանակը կկնքվի. Գայստանյան
Ռուսական կայսրությունը պետք է մեռնի և մենք լինենք նրա գերեզմանափորը. պետք է բլոկ ստեղծել
Փողոցի պայքարն օրհնած Վեհափառն ինքը պետք է եկեղեցին տանի ռեֆորմների
Լրագրողի հարցը հաճախ քաղաքական մանիֆեստ է. ֆինանսավորումը թափանցիկության կարիք ունի
Բելգորոդի շրջանում երկու ԱԹՍ են խոցել
ՃՏՊ Իջևան քաղաքում․ կա տուժած
Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետը ներկայացրել է մանրամասներ
«Հուդայի համբույր»՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից
Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել աշխարհահռչակ MIT համալսարանի ավարտական հանդիսությանը
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
«Օրրան»-ում ավանդական տոնակատարությամբ նշեցին հունիսի 1-ը. երեխաներին հյուրընկալվել էր Նազիկ Ավդալյանը
Պաղպաղակներ՝ ոստիկաններից. Հունիսի 1–ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել
Ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Գյումրիում
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Բացառիկ!!! Ժիրայր Ոսկանյանը կտրել է Դեբեդը և հասել Սանահին կայարանի՝ գետի մեկուսացած հատված
Ժամանցային միջոցառում երեխաների համար՝ նախագահի նստավայրում
Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները
Ռուսաստանը ատոմիզացված միջավայր է ստեղծում, որտեղ բոլորը բոլորի դեմ են. քաոսն է նրանց նպատակը
Անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան

Սոսո Պավլիաշվիլին երիտասարդների տոնը դարձրեց հիշարժան

Նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված նոյեմբերին նշվող երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը)։

Շնորհավորական ուղերձներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Երիտասարդներին շնորհավորելով և առանձնացնելով նրանց դերը մեր երկրի կյանքում՝ Կարեն Ավագյանը նշել է. «Երիտասարդներն են օգնում հասնել մեր երկրի առջև կանգնած ամենակարևոր նպատակներին։ Ոչ այլ ոք, քան 18-20 տարեկան երիտասարդն է այսօր պահպանում մեր սահմանը հակառակորդի ոտնձգություններից։ Ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Հայոց բանակն է այսօր մեր երկրի անվտանգության երաշխավորը։ Ուրեմն՝ մեր հարգանքն ու շնորհակալությունը բանակում ծառայող, սահմանին կանգնած երիտասարդին։ Մեր խորին երախտագիտությունը բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք՝ նրանց հիշատակին։ Երիտասարդ մասնագետներն են համակարգչի առջև ստեղծում ամենանորարար լուծումները, կառավարման համակարգում ներարկում նոր լիցքեր, ձևավորում նոր աշխատաոճ, հիմնում start-up-ներ, մարզերում արտադրում եռաչափ տպիչներ, մտածում, ռիսկի դիմում ու հաջողում։ Երիտասարդությունը մի առանձնահատկություն էլ ունի. դեմ առ դեմ հանդիպելով մարտահրավերներին՝ չի ընկճվում։ Ընկնելով ու ոտքի կանգնելով՝ պայքարում է անգամ ճակատագրի դեմ։ Մեր երկրին հենց այդպիսի երիտասարդներ են պետք՝ պայքարող, համառ, վճռական»։

Պաշտոնական մասին հետևել է տոնական համերգը։ Ելույթ է ունեցել սիրված երգիչ Սոսո Պավլիաշվիլին։ Սոսո Պավլիաշվիլին մինչ համերգը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է, որ իր համար միշտ տոն է Հայաստանում լինելը. «Եթե ինձ համար տոն չլիներ, այստեղ չէին զգա և հասկանա իմ երգերը և չէին ցանկանա տեսնել մեկին, ով չի սիրում մարդկանց։ Հրաշալի է, երբ հավաքվում են հիանալի, եռանդուն, անսահման երաժշտական, սրտառուչ, հումորով երիտասարդներ, դու նրանց համար ես երգում, նրանք՝ քո։ Ստացվում է մի մեծ տոն, որը մնում է յուրաքանչյուրիս հետ, և որի հետ մենք շարունակում ենք ապրել»։

Սոսո Պավլիաշվիլին հայ երիտասարդությանը ցանկացավ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ցուցաբերել իրենց բնատուր կարողությունները հանուն Հայաստանի հզորության, կազմեն հրաշալի ընտանիքներ, լինեն սիրված, սիրեն, ունենան շատ երեխաներ, հավատան Աստծուն և իրենց երկրին։ Խոսելով բեմում ազնիվ լինելու բանաձևի մասին՝ երգիչը նկատեց, որ երբեք չի էլ մտածում այդ մասին. «Պարզապես սիրում եմ կյանքը և′ բեմում, և′ բեմից դուրս, և ազնվորեն եմ վերաբերվում ինձ և մարդկանց։ Պետք չէ ձևացնել։ Ինձ համար բեմը սուրբ վայր է, որի շնորհիվ ասում եմ այն, ինչ ուզում եմ»։

Նշենք, որ տոնական միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպույթունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում