Եգիպտոսի իշխանությունները ընդունել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) օգնությունը А321-ի կործանման պատճառների հետաքննության անցկացման գործում՝ հայտնում է BBC-ն:
«Մենք ամերիկացիներից ստացել ենք քննչական խմբի կազմում հետաքննությանը մասնակցելու առաջարկություն և անմիջապես համաձայնել ենք»,- ասել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Շուկրիի խոսքով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ ամերիկյան Pratt & Whitney ընկերությունը զբաղվում է Airbus ինքնաթիռների շարժիչների արտադրությամբ:
Ավելի վաղ ՀԴԲ-ի ներկայացուցիչ Ջոշ Քեմփբելը լրագրողներին հաղորդել էր, որ ՀԴԲ-ն А321-ի կործանման հետաքննության գործում Ռուսաստանին և Եգիպտոսին առաջարկել է իր օգնությունը, սակայն վերջիններս մերժել են:








































