Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիայի դաշնակիցները հակվում են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարին: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Թուրքիայի առաջնորդը չի պարզաբանել, թե հատկապես որ երկրները նկատի ունի:
«Նա ավելացրել է, որ տեսնում է թռիչքներից ազատ գոտու ստեղծման և օդից գործողություններ կատարելու վերաբերյալ իրադարձությունների դրական զարգացում»,- հաղորդում է գործակալությունը:
Էրդողանը CNN Turk հեռուստաալիքի եթերում նաև հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա քուրդ զինյալների շարժը դեպի Եփրատ գետի արևմտյան ափեր, որը ինչպես կարող է բերել «քրդական միջանցքի» ստեղծման Թուրքիայի հարավային սահմանի մոտ:
Թուրքիայի իշխանությունները բազմիցս առաջարկել են Սիրիայի տարածքում ստեղծել ոչ թռիչքային գոտի, որը նրանց կարծիքով կարող է փախստականների տեղավորման համար անվտանգ շրջան դառնալ: ԱՄՆ-ը չի աջակցում այդ գաղափարին:







































