Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգը խոսել է կատալոնացի մասնագետի ապագայի մասին, տեղեկացնում է ESPN-ը:
«Պեպին ամեն ինչ դուր է գալիս: Նա սիրում է Մյունխենը: Իր ընտանիքը զգում է իրեն ինչպես տանը: «Բավարիա»-ն դառնում է Գվարդիոլայի թիմը:
Ամեն դեպքում, վերջնական որոշումը Պեպինն է: Ոչ ոք չգիտի, թե նա հիմա ինչ է մտածում: Նա կարող է մեկ օրվա ընթացքում որոշում կայացնել»,- հայտարարել է գործակալը:






































