ԱՄՆ-ն շուտով կզրկվի առաջատար տնտեսության իր դիրքից, և նրա տեղը կզբաղեցնի Չինաստանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները հետազոտությունների արդյունքում եկել են եզրակացության, որ 2016 թ. Չինաստանը տնտեսական իր ցուցանիշներով կշրջանցի ԱՄՆ-ին:
«Դա նշանակում է, որ կարևոր չէ, թե ով կհաղթի 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Մյուս նախագահը կառավարելու է ԱՄՆ-ն նրա անկման ժամանակահատավածում»,- նշել է թերթը: Թերթը նաև գրում է, որ նախկինում էլ էին շատ փորձագետներ նման կարծիք արտահայտում, սակայն նման կազմակերպության կողմից այսպիսի գնահատական առաջին անգամ է հնչում:
Քննարկման է ներկայացվել նաև դոլարի ապագան, որն անկում է ապրում արդեն հիմա: Այսօր ԱՄՆ պետական պարտքը կազմում է 14 տրլն դոլար, իսկ բյուջեի դեֆիցիտն այս տարի կկազմի 1.5 տրլն: