Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երկրի նախագահին ևս մեկ անգամ կոչ է արել լքել նախագահական նստավայրը և տեղափոխվել իր համար կառուցված նոր նստավայրը։
Ավելին, Իվանիշվիլին պնդում է, որ նախագահը հարկադրված կլինի անել դա՝ ցանկանում է դա նա, թե ոչ։ Իվանիշվիլին, մեկնաբանելով այն, որ երկրի նախագահը հրաժարվում է տեղափոխել Թբիլիսիում գտնվող Անտոնելի փողոցի նստավայր, դա որակել է որպես «ցինիզմի բարձր մակարդակ»։
Իվանիշվիլին հայտարարել է, որ այլևս ժամանակ չի ծախսելու դրա վրա, և որ բոլորը պետք է հարգեն օրենքները։ Նա հիշեցրել է, որ կառավարությունը հայտարարել է, որ զերծ է մնում օրինական գործողություններից (նախագահին իմպիչմենթ հայտնելու), սակայն կգա նաև դրա ժամանակը։
Վրաստանի նախագահի պաշտոնին անցնելուց հետո Գեորգի Մարգվելաշվիլին որոշել է աշխատել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառուցած նախագահական նստավայրում, որը գտնվում է Հավլաբարում։ Սրանից առաջ Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Մարգվելաշվիլին չի պատրաստվում հեռանալ որևէ տեղ։







































