Եվրոպան ճարակած միգրացիոն ճգնաժամը չի խանգարում ԵՄ ընդլայնմանը՝ հայտարարել է հարևանության քաղաքականության և ընդյանման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը։ Այս մասին հայտնում է eurointegration.com.ua-ը։
Եվրահանձնակատարը կարծում է, որ փախստականների խնդիրը ցույց է տվել թեկնածու երկրների հետ համագործակցության կարևորությունը։
Եվրոպացի քաղաքական գործիչների խոսքով՝ ԵՄ ընդլայնումը հանդիսանում է տևական գործընթաց, և բոլոր երկրները պետք է ցուցաբերեն բարեփոխումների ներդրմանը նվիրվածության բարձր մակարդակ։
«Ներկայիս միգրացիոն ճգնաժամը հաճախ դիտվում է որպես խոչընդոտ ընդլայնման քաղաքականությանը։ Փոխարենն այդ ճգնաժամը ցույց տվեց հարևանության քաղաքականության երկրների ու թեկնածու երկրների հետ սերտ համագործակցության կարևորությունը»,- ընդգծել է Հանը։









































