Sunday, 02 06 2024
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 20 անձ բերման է ենթարկվել որպես մեղադրյալ
Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել է Ջերմուկ
23:35
Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալավերդու թիվ 2 և 10 դպրոցներ
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
ԱՄՆ-ն ամեն ինչ ներում է Ուկրաինային․ Լավրով
Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին
Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին, որտեղ մեր հաղթանակը կկնքվի. Գայստանյան
Ռուսական կայսրությունը պետք է մեռնի և մենք լինենք նրա գերեզմանափորը. պետք է բլոկ ստեղծել
Փողոցի պայքարն օրհնած Վեհափառն ինքը պետք է եկեղեցին տանի ռեֆորմների
Լրագրողի հարցը հաճախ քաղաքական մանիֆեստ է. ֆինանսավորումը թափանցիկության կարիք ունի
Բելգորոդի շրջանում երկու ԱԹՍ են խոցել
ՃՏՊ Իջևան քաղաքում․ կա տուժած
Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետը ներկայացրել է մանրամասներ
«Հուդայի համբույր»՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից
Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել աշխարհահռչակ MIT համալսարանի ավարտական հանդիսությանը
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
«Օրրան»-ում ավանդական տոնակատարությամբ նշեցին հունիսի 1-ը. երեխաներին հյուրընկալվել էր Նազիկ Ավդալյանը
Պաղպաղակներ՝ ոստիկաններից. Հունիսի 1–ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել
Ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Գյումրիում
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Բացառիկ!!! Ժիրայր Ոսկանյանը կտրել է Դեբեդը և հասել Սանահին կայարանի՝ գետի մեկուսացած հատված
Ժամանցային միջոցառում երեխաների համար՝ նախագահի նստավայրում
Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները
Ռուսաստանը ատոմիզացված միջավայր է ստեղծում, որտեղ բոլորը բոլորի դեմ են. քաոսն է նրանց նպատակը
Անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» 2015թ. մրցույթի մրցանակաբաշխությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա&raquo ;, «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Այն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիսավոր ցերեկույթն սկսվել է միասնական Տերունական աղոթքով, ապա ներկաներին բարիգալստյան խոսքով դիմել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Ողջունելով 12 տարիների արդեն ավանդական դարձած մրցույթի մասնակիցներին` Սրբազանը գոհունակությամբ հաստատել է, որ մրցույթն իր ուրույն տեղն ու առաքելությունն ունի կրթական ոլորտում: Վարդան Սրբազանը ներկայացրել է մրցույթի անցկացման կարգը և արձանագրված հաջողությունները, ապա հորդորել ուսուցիչներին շարունակել իրենց նվիրյալ ջանքերը գործադրել, որպեսզի երբեք նահանջ չապրեն հայոց գիրն ու ազգային կրթությունը: ՔԴԿ տնօրենը վերջում իր շնորհակալությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին երիտասարդ սերնդի կրթության հանդեպ մշտական ուշադրության և հայոց ազգային դպրոցի կայացմանն ըստ ամենայնի նպաստելու համար:

Այնուհետև ելույթ է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Դժվար է պատկերացնել ժամանակակից հայկական դպրոց` առանց հայկական բաղադրիչի գոյության և ընդգծվածության: Իհարկե, կարող ենք թվարկել առարկաներ` հայոց լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց նախևառաջ դպրոցին ազգային նկարագիր է տալիս մտածելակերպը և արժեհամակարգը: Հետևաբար` այսօր, առավել քան երբևէ, հատկապես հաշվի առնելով բազմաթիվ նոր մարտահրավերներ` հայկական դպրոցը պետք է լինի ազգային, հետևաբար` այն չի կարող գոյություն ունենալ առանց իր ազգային ինքնության հիմնական առաքյալի` Մայր Աթոռի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու», – նշել է ՀՀ ԿԳ նախարարը` անդրադառնալով նախարարության և Մայր Աթոռի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Նախարարը խոսել է նաև դպրոցում արժեհամակարգի կերտման կարևորության մասին` ընդգծելով, որ Մայր Աթոռի գոյությունը կրթական համակարգում այն անկյունաքարերից մեկն է, որի վրա խարսխված է հայկական դպրոցի ազգային լինելու հանգամանքը:

Օրվա առիթով խոսքով է հանդես եկել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տիկին Կարինե Աճեմյանը:

Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում գեղարվեստական կատարումներով հանդես են եկել «Լույս» երգեցիկ հնգյակն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկեան հանրակրթական դպրոցի» երգչախումբը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը հաղթող ուսուցիչներին հանձնել են մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն ու դրամական պարգևներ:

Առաջին մրցանակի են արժանացել «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ցողիկ Ստեփանյանը (ՀՀ Արարատի մարզ, Մասիսի 5-րդ ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Զարուհի Նիազյանը (Երևանի 116-րդ հիմնական դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Ալեքսանյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի 2-րդ հիմնական դպրոց):

Երկրորդ մրցանակ են ստացել «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանը (Սիսիանի ավագ դպրոց) և Նարինե Գալստյանը (Երևան, ՃՇՀԱՀ Աբեղյանի անվան ավագ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Լիլյա Գասպարյանը (ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոց) և Կիմա Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Աղավնատան միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Անժելա Նազարեթյանը (Երևան, Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ հիմնական դպրոց) և Թամարա Մուրադյանը (Վանաձորի 10-րդ ավա գ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսոցչուհի Շուշանիկ Գասպարյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարինե Գափոյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի առաջին միջնակարգ դպրոց), դասվարներ Սիլվա Գասպարյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի 2-րդ միջնակարգ դպրոց) և Լուսինե Ավալյանը (ՀՀ Տավուշի մարզ, Բերդի 3-րդ հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակն ստացել են «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Աղազարյանը (ՀՀ Արմավիրի մարզ,Վաղարշապատի 4-րդ հիմնական դպրոց), Էմմա Ռուստամյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դդմաշենի միջնակարգ դպրոց), Վարդիթեր Թելունցը (Երևանի 123-րդ հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Անժելա Իսպիրյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի առաջին հիմնական դպրոց), Սվետլանա Պապինյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամորի միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Սիրարփի Դավթյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), Նորա Գոզեյանը ( ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի 5-րդ հիմնական դպրոց), Գոհար Հայրապետյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիանի հիմնական դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի 5-րդ հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Ծովինար Սմբատյանը (Երևան, ՃՇՀԱՀ Աբեղյանի անվան ավագ դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը (Երևան, Հերացի ավագ դպրոց), դասվարներ Ժասմեն Խուրշուդյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Գորիսի 3-րÕ ¤ հանրակրթական դպրոց), Գոհար Չարխիֆալակյանը (Երևան, 51-րդ հիմնական դպրոց), Լուսինե Մանուկյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Սարդարապատի միջնակարգ դպրոց):

Մրցանակների հանձնումից հետո շնորհակալական խոսք է ասել Երևանի 182-րդ ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս է բերվել Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Հայրապետական Կոնդակում, որն ընթերցել է Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, մասնավորապես, ասված է.

«Բարձրյալն Աստուծո բարերար կամքով առիթն ունենք գնահատանքի խոսք ուղղելու ՀՀ Կրթության և գիտության մեծարգո նախարար տիար Արմեն Աշոտյանին, նախարարության բարեջան պաշտոնեությանը, որ նախանձախնդիր հոգով ջանքեր են բերում մեր երկրում կրթության և գիտության զարգացման գործին:

Անհուն ուրախությամբ ենք անդրադառնում, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության արդյունավոր գործունեության բարի արգասիքներն այսօր զգալի են մեր կյանքում: Իրականացվող բարեփոխումներով հնարավորություններ են ստեղծվում ուսումնակրթական ու գիտական հաստատությունների բարվոք գործունեության և արդիական կրթության ապահովման համար:

Մեր ժողովուրդը միշտ ձգտել է համաքայլ ընթանալ կրթական և գիտական զարգացումներին: Խաղաղ, թե աղետալի ժամանակներում հայրենիքում և սփյուռքի համայնքներում հայկական դպրոցը շարունակել է գործել: Գործել է ուսման և լուսավորության հանդեպ մեր ժողովրդի սիրով ու նախանձախնդրությամբ, գիտակցությամբ, որ դպրոցը հայրենիք է, ազգ է, ապագա է: Այսօր նախարարությունը և կրթության անդաստանի երախտարժան մշակները անհոգնաբեկ ջանքեր են ներդնում մեր զավակների սրտում արթուն պահելու համար ուսման սերը, նորարարության ձգտումը, արարելու, կյանքը բարելավելու և կատարելագործելու տեսլականը, լինելու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Գնահատելի են արդյունավոր ջանքերը հայեցի կրթությունը ամուր հիմքերի վրա պահելու և զօրացնելու ուղղությամբ, որպեսզի մեր զավակներին միշտ սիրելի ու հարազատ լինեն մայրենի լեզուն ու գիրը, մեր պատմությունն ու մշակույթը, որպեսզի նրանք կարողանան տեսնել ու արժևորել մեր ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեական կյանքում և հավատարիմ հայրենյաց ավանդին՝ շարունակեն մեր ժողովրդի ընթացքը ազգերի կողքին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ Կրթության և գիտության նախարարության և մեր Եկեղեցու միջև վերջին տարիներին կարևոր գործակցություն է ձևավորվել՝ առավել արդյունավոր ու նպատակային դարձնելու համար նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործը: Համատեղ իրագործված ծրագրերը, հատկապես հանրակրթական դպրոցներում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, մեծապես նպաստում են, որպեսզի նոր սերունդը հաղորդ դառնա քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, հոգևոր-բարոյական արժեքներին՝ կարևորելով դրանք որպես հի մք կյանքի:

Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված մեզ շնորհված հաջողությունների ու ձեռքբերումների համար՝ Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանին՝ արժանավոր զավակին մեր Սուրբ Եկեղեցու, որ ամենայն նախանձախնդրությամբ իր ավանդն է բերում մեր երկրի և ժողովրդի առաջընթացին, մշտապես աջակից է նաև մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական նախաձեռնություններին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնեությանն ու աշխատակազմին ՝ մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում իրենց ազնիվ նվիրումի և բարի ծառայության համար:

Հայրապետիս աղոթքն է առ Երկնավոր մեր Տերը, որ Իր հովանու ներքո խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու հավատավոր մեր ժողովրդին, առաջնորդի մեզ ճշմարտության Իր Սուրբ Հոգով և օրհնի բարօրության ու առաջընթացի մեր ջանքերը, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը իր ազգաշեն ու հայրենաշեն գործունեության մեջ»:

Հանդիսության վերջում մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Հայրապետը: Ողջունելով կրթության գործի մշակների ներկայությունը հայոց հոգևոր կենտրոնում` Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ շնորհավորել է մրցույթի մրցանակակիրներին, ապա անդրադարձել ուսուցչի գնահատարժան առաքելությունը:

«Մեծ շնորհ և պատասխանատվություն է ձեր ուսերին՝ գիտելիք հաղորդելու, իմացության և ճանաչողության ուղիներով առաջնորդելու մեր զավակներին, ձևավորելու նրանց որպես սկզբունքներ ունեցող անհատներ, որպես մեր երկրի հայրենասեր քաղաքացիներ ու մեր ժողովրդի ազգասեր որդիներ ու դուստրեր: Այս նպատակը ընդհանուր հասարակությանն է, անշուշտ, բայց առավել չափով իրականանում է ձեր ամենօրյա աշխատանքի ու գործունեության արդյունքում: Ձեր նվիրումով, առօրյա ջանքերով են կրթվում ու հասակ առնում մատաղ սերնդի միտքն ու հոգին, և այդ պատճառով երբեք բարձրագոչ չէ աս ելը, որ ձեր ձեռքերում մեր ժողովրդի ապագան է: Մենք կուզենայինք, որ այս գիտակցությունը ամեն օր ներշնչեր ձեր գործունեությունը:
Մենք գիտենք, որ ձեր աշխատանքը չի սկսվում և չի ավարտվում զանգի հնչումով, յուրաքանչյուր դասաժամի դուք նախապատրաստվում եք տրամադրելով ավելի ժամանակ, քան այդ դասաժամն է: Նախապատրաստվում եք ոչ միայն դասանյութի մատուցմանը, այլև՝ ձեր սաների հետ ընդհանուր աշխատանքին՝ իբրև մանկավարժներ, հոգեբաններ, իբրև երկրորդ ծնող: Մեր օրերում համացանցի միջոցով ավելի ու ավելի դյուրին է դառնում գիտելիքների ձեռքբերումը, բայց ուսուցիչը հեղինակություն է ոչ միայն գիտելիք փոխանցելով, այլև` օրինակ լինելով և վայելելով իր սաների վստահությունը, հարգանքն ո սերը:

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր երկիրը, Կրթության ու գիտության նախարարությունը ավելի մեծ հնարավորություններ է գտնում բարելավելու, արդիական պահանջներին համահունչ դարձնելու ուսումն ու կրթությունը և արժանիորեն գնահատելու մանկավարժների գործունեությունը: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ զորանում են նաև նախարարության և մեր Եկեղեցու համագործակցությունը և համատեղ ծրագրերը՝ ի նպաստ մատաղ սերնդի կրթության, հոգևոր արժեքներով դաստիարակության: Մեր Եկեղեցին նույնպես ջանում է առավել մեծ հնարավորություններ ստեղծել, որպեսզի մեր զավակները սնվեն ու աճեն հավատքով, միմյանց հանդեպ սիրով, արդարության, ճշմարտության արժեքներով, լինեն հավատարիմ որդիները մեր ժողովրդի ու երկրի», – ասել է Նորին Սրբությունը:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնել ԿԳ նախարարությանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին և մրցույթի կազմակերպիչներին: Մանկավարժներին և կրթության գործի բոլոր նվիրյալներին Նորին Սրբությունը ցանկացել է, որ Աստված Իր շնորհներով առատապես շնորհազարդի նրանց և զորակից լինի՝ արգասավորելու իրենց մեծ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Հայոց Հայրապետը նաև մաղթել է, որ Ողորմած Աստված օրհնի հոգևոր ու ազգային կյանքի շենացման, լուսավոր գալիքի կերտման ջանքերը:

Ցերեկույթը փակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում