Չինաստանի իշխանությունները որոշել են խստացնել համացանցի տեղային սեգմենտում հասանելի երաժշտական ստեղծագործությունների բովանդակության վերահսկողությունը: Այս մասին հայտնում է CNET-ը:
Այդ երկրում աշխատող երաժշտական սթրիմինգային ծառայություններին կպարտավորեցնեն նախապես լսել երգերը՝ պարզելու համար նշված նորմերին համապատասխանությունը: Արգելքի ենթակա են չափազանց բաց, անպատշաճ կամ չափազանց դաժան կոչերով գործերը: Որոշումը տարածվում է նաև երաժշտական տեսահոլովակների վրա և ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարից:
Օգոստոսին Չինաստանի իշխանություններն արգելել են համացանցում հրապարակել 120 երգ, որոնք վտանգավոր են ճանաչվել հասարակության համար:









































