Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ստացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նամակը ԵՄ բարեփոխման մասին առաջարկներով։ Այս մասին նա հայտարարել է իր թվիթերյան էջում։
«Հաստատում եմ Դևիդ Քեմերոնի նամակի ստացումը։ Այժմ կարող են սկսվել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի վերաբերյալ բանակցությունները»,- ասվում է հաղորդագրությունում։
Նրա խոսքով՝ այդ հարցով խորհրդակցությունները կարող են անցկացվել արդեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ կարծում է՝ ԵՄ-ն պետք է ավելի քիչ ազդի միության ներսում երկրների քաղաքականության վրա։







































